Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 2 » Պիկե. «Հաճելի է համագործակցել Ռամոսի հետ»
21:28
Պիկե. «Հաճելի է համագործակցել Ռամոսի հետ»
«Եվրո 2012»-ում հաղթելուց հետո Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն իր կարծիքն է արտահայտել ընդհանուր մրցաշարի և Իսպանիայի հավաքականի խաղամակարդակի մասին:

«Իսպանիայի հավաքականը հաղթեց մրցաշարում և դրանով ապացուցեց իր համարձակությունն ու ցույց տվեց հավաքականի կամքի ուժը: Պաշտպանական գիծը շատ լավ էր խաղում:

Ես Ռամոսի հետ երբեք չէի համագործակցել կենտրոնում, սակայն մի քանի խաղից հետո հասկացա, որ դա այդքան էլ բարդ գործ չէ:

Մեզ օգնեց և ուժ տվեց նաև Կասիլյասը: Ամենակարևոր պայմանն այն էր, որ մենք գնդակ բաց չթողնեինք և այդպես էլ արեցինք: Կարծում եմ Վիսենտե դել Բոսկեն հպարտ է մեզանով»,-ասել է Պիկեն:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 463 | Ավելացրեց: Մեսսի2013