Երեկ Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 34-րդ
տուրում 1:2 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին» և տեսականորեն վերջ դրեց Չեմպիոնական պայքարին: Օրեր առաջ Խոսեպ Գվարդիոլայի
թիմը «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվել էր
Լոնդոնի «Չելսիին»:
Վերջին անգամ «Բարսելոնան» երկու անընդմեջ պարտություն էր կրել մոտ երեք տարի առաջ:
Ինչպես նշում է Sports-ը, 2009-ի
մայիսին Կատալոնացիներն Իսպանիայի առաջնության շրջանակում պարտվել էին
«Մալյորկային» (1:2) եւ «Օսասունային» (0:1):
|