Ինչպես հաղորդում են բրազիլական թերթերը, Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժուլիանո Բելլետտին հայտարարություններ է կատարել: «Եթե իմ հայրենակից Նեյմարը տեղափոխվեր «Բարսելոնա», ապա նա կդառնար աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Գերաստղ ամեն մեկը չէ, որ կկարողանա դառնալ: Նեյմարը ճկուն ֆուտբոլիստ է, այդ պատճառով նա արագ կադապտացվեր թիմի խաղին: «Բարսելոնան» նրան կդարձներ համար մեկ ֆուտբոլիստը, ինչպես դա արեց Լեոնել Մեսսիի հետ»,-եզրափակել է Բելլետտին:
|