14:30 Դել Բոսկեն բողոքում է | |
![]() Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն երեկ կայացած վիճակահանությունից հետո իր դժգոհությունն է հայտնել: Նշենք, որ Իսպանիայի հավաքականը ընդգրկվել է Իտալիայի, Խորվաթիայի և Իռլանդիայի հավաքականի հետ նույն խմբում: «Դաժան էր այսօրվա վիճակահանությունը: 16 հավաքականներն էլ ուժեղ են, սակայն մեր խումբը առավել դժվար խումբ է: Պետք է պատրաստվենք և չթերագնահատենք մրցակցին»,-եզրափակել է Իսպանացի մարզիչը: Հետաքրքիր կլիներ, թե ին՞չ կասեր դել Բոսկեն այն ժամանակ, երբ իր գլխավորած թիմը ընկներ B խումբ, որտեղ կմրցեր Գերմանիայի և Պորտուգալիայի պես հավաքականների դեմ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 773 | |