«Բարսելոնայի» էքս-կիսապաշտպան Դեկուն Don Balon-ին տված հարցազրույցում գովել է Լեոնել Մեսսիին: Դեկուն կարծում է, որ արգենտինացին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և դասվում է լավագույնների շարքին: «Մեսսին կարող է որոշել խաղի ելքը և օգնել թիմին հաղթանակ տոնել: Չհամարվելով կենտրոնական հարձակվող, նա արդեն «Բարսելոնայի» ռմբարկուների շարքում է: Նա այնպիսի գոլեր է խփում, ինչպես Ռոմարիոն, Ռոնալդինյոն և Ռոնալդոն: Բացի դրանից նա կարողանում է Ռոնալդինյոի պես հետաքրքիր ֆուտբոլ ներկայացնել հանդիսատեսին»,- եզրափակել է Դեկուն: