Մինչ վերջին րոպեն «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների մասնակցությունը «Ռեալի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է մնալու: Դրանցից մեկը Չավին է, որը ցավեր է զգում ձախ ոտքի մկանի մասում: Պիկեն և Բուսկեթսը, որոնք մասնակցեցին Իտալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, նույնպես ստացել են վնասվածքներ, սակայն նրանց մոտ այժմ ամեն ինչ նորմալ է և հնարավոր է, որ նրանք լինեն արդեն հայտացուցակում: Գվարդիոլան չի ցանկանում ռիսկի դիմել և մինչև հիմա դեռ չի որոշել հիմնական կազմի խաղացողներին: