02:38 Մենոտտի. «Բարսան պետք է երախտապարտ լինի Գվարդիոլային» | |
![]() Հայտնի Արգենտինացի մասնագետ Սեզար Լուիս Մենոտտին կարծում է, որ հենց Գվարդիոլայի մարզչական շտաբն է «Բարսայի» հաղթանակների գլխավոր պատճառը: - Գավաթների և հաղթանակների համար առաջինը պետք է շնորհակալ լինել Գվարդիոլային, իսկ հետո արդեն ֆուտբոլիստներին,- հաստատում է Մենոտտին: - Իհարկե նա ասում է, որ այդպիսի ֆուտբոլիստների հետ ամեն ոք կարող էր հասնել բարձրունքների, սակայն ես կարծում եմ, որ դա ուղղակի համեստություն է: Չնայած ինչ նա պետք է աներ՞. Ամեն անգամ հոգնեցներ և ասեր, որ նա աշխարհի լավագույնն է՞: Հիշենք, թե ովքեր էին Պիկեն, Բուսկեթսը և Պեդրոն առանց Պեպի: Հենց նա կարողացավ նրանց դարձնել լավագույնը: Մոուրինյոն նախագծող է, կազմակերպող, սակայն Պեպի հետ համեմատվելը ամենամեծ սխալն է,- եզրափակել է Արգենտինացի մասնագետը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 551 | |