01:02 Սկսվում է ՉԼ 2011/12-ը | |
![]() Այսօրվանից սկսվում է ՉԼ 2011/12 մրցաշրջանը և ճանապարհը դեպի Մյունխեն: Չեմպիոնների լիգայի կվալիֆիկացիոն փուլի առաջին փուլում կհանդիպեն գաճաճ պետությունների թիմերը: «Սանտա Կոլոման» (Անդորրա) կհանդիպի «Դյուդելանջ» (Լիխտեյնշտեյն), իսկ «Տրե Ֆիորին»(Սան Մարինո) կհանդիպի «Վալետտայի»(Մալթա) հետ: Երկու հաղթողները կանցնեն արդեն երկրորդ փուլ, որտեղ նրանց կհանդիպեն կամ «Ռուսենբորգը», կամ էլ «Պարտիզանը»: Հիշեցնենք, որ ՉԼ կվալիֆիկացիոն փուլում հանդես են գալիս նաև մեր` հայկական թիմը` «Փյունիկը»: Իսկ «Բարսելոնան» ՉԼ-ին կմասնակցի արդեն խմբային փուլից, սակայն թե որ խմբում նա հանդես կգա, այդ արդեն պարզ կլինի Օգոստոսի 25-ին Մոնակոյում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 753 | |