Ռոբերտո Բաջոն Պերուում գտնված ժամանակ հայտարարել է, որ Բարսայի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եղել է միշտ լիդեր և հաղթող: Հիշեցնենք, որ Բաջոն և Գվարդիոլան հասցրել են իրար հետ խաղալ "Բրեշիայում" - Գվարդոլային ես ճանաչում եմ շատ վաղուց, և այդ ժամանակվանից նա եղել էր շատ խելացի: Նա միշտ ցանկանում էր դառնալ լավը, ցանկանում էր հասնել բարձրունքների, և դրա շնորհիվ այժմ "Բարսելոնան" քաղում է այդ հիանալի մարդուց իր իսկ հրաշք մտքերը: Իմ կարծիքով նա թիմը կառավարում է նաև երազներում,- ասել է Բաջոն tuttosport-ին տված հարձազրույցի ժամանակ: