15:41 Չավի.«Ռեալը պարտվեց և այժմ պետք է արդարանա» | |
![]() Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո հայտարարել է, որ կատալոնացիներն ապացուցեցին իրենց առավելությունը, հաղորդում է Marca-ն: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով, և Բարսելոնան դուրս է եկել եզրափակիչ: "Մենք հաղթեցինք և ապացուցեցինք, որ գերազանցում ենք հակառակորդին: Իսկ Ռեալի ֆուտբոլիստները պարտվեցին և այժմ պետք է արդարանան: Իսկ մենք կարող ենք ուրախանալ և վայելել մեր հաղթանակը, քանի որ դեռ ժամանակ կունենանք եզրափակիչ մրցավեճի մասին մտածելու համար”, - ասել է Չավին: armsport.am
| |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 503 | |