12:45 Գվարդիոլա. «Հիանալի հնարավորություն է՝ Ռեալին վճռական հարված հասցնելու համար» | |
![]() Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Ալմերիայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-1), անդրադարձել է մյուս շաբաթ կայանալիք Ռեալ-Բարսելոնա հանդիպմանը և նշել, որ դա հիանալի հնարավորություն է, որից կարող ենք օգտվել և վճռական հարված հասցնել: «Դա մի հիանալի հնարավորություն է՝ վճռական հարված հասցնելու համար,- մեջբերում է մարզչի խոսքերը Reuters-ը,- Պարտության դեպքում, մրցաշրջանի ավարտից վեց հանդիպում առաջ, Ռեալի նկատմամբ ունեցած առավելությունը կնվազի և կհասնի հինգի: Այդ պարագայում, մեզ համար երաշխավորված կլինի նյարդային վերջաբան: Մենք պետք է խաղանք Ռեալի հետ այնպես, ինչպես նախկին երկու տարիներին: Մադրիդցիները կարողանում են կազմակերպել հիանալի հակահարձակումներ, ինչպես նաև ունեն պահեստայինների երկար նստարան: Անհրաժեշտ է իմ ֆուտբոլիստներին հաղթանակի տրամադրել: Գիտեմ, որ «Բեռնաբեու» մարզադաշտում, թիմը լուրջ ճնշման տակ է լինելու»: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 597 | |