14:04 Պույոլը կարող է մասնակցել Արսենալի հետ խաղին | |
![]() «Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլը շարունակում է ծնկի վնասվածքից վերականգնվել: «Marca»-ի տեղեկություններով, ֆուտբոլիստը թիմի շարքը կվերադառնա մարտի 8-ին: Այսպիսով, նա կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալի» հետ խաղին, որը կայանալու է «Նոու Կամպում»: Պույոլի առողջացմանը փոքր-ինչ խանգարում է վիրուսային ինֆեկցիան, սակայն բժիշկները լավատես են վերականգնման ժամկետների հարցում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 388 | |