Բարսելոնը կարող է կորցնել թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին:Իսպանիայի հավաքականի 22-ամյա խաղացողը ոչ մի կերպ չի կարողանում կատալոնյան ակումբի հետ պայմանավորվել նոր պայմանագիր ստորագրելու հարցում:Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն Բուսկետսը պահանջում է այնքան աշխատավարձ, որքան ստանում է արգենտինացի 26-ամյա կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն:Բայց Բարսելոնի ղեկավարները չեն ընդունում նման պայմանները:Հիշեցնենք, որ Բարսելոնի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը մինչ օրս չի կարողանում լուծել նաև բրազիլացի կիսապաշտպան Դանիել Ալվեշը: