Գլխավոր էջ » 2010 » Դեկտեմբեր » 28 » ԿՐՈՅՖ. «ՄԵՆՔ ՀԱՄՈԶԵՑԻՆՔ ԼԱՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՃԱՌԵԼ ԷՏՈ՛Օ-ԻՆ ԵՎ ԳՆԵԼ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԻՆ»
12:49
ԿՐՈՅՖ. «ՄԵՆՔ ՀԱՄՈԶԵՑԻՆՔ ԼԱՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՃԱՌԵԼ ԷՏՈ՛Օ-ԻՆ ԵՎ ԳՆԵԼ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԻՆ»
Իսպանական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը խոստովանել է, որ ինքը նրանցից մեկն էր, ով ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտային համոզել էր վաճառել Սամուել Էտո՛օ-ին և ձեռք բերել Զլատան Իբրահիմովիչին, տեղեկացնում է Marca-ն:

Կրոյֆի խոսքերով, իր հետ միասին Լապորտային համոզել է նման քայլի գնալ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նախկին սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը: Իսկ հետո, իրենք, Կրոյֆի խոսքերով, Լապորտային համոզել են վաճառել շվեդ հարձակվողին և գնել Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյային:

«Մեր գործողությունների արդյունքը բոլորին հայտնի է: Մենք շատ վատ տնտեսական վիճակում հայտնվեցինք, որ բայց մարզական առումով ամեն ինչ գերազանց էր»,- ասել է Կրոյֆը:


TotalFootball.am
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 425 | Ավելացրեց: Jannnnnnn