Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը
հետաքրքրված է իսպանական Բարսելոնայի պաշտպան Դանիել Ալվեշի
ծառայություններով: Մրցաշրջանի վերջում կարմիր սատանաները մտադիր են
ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 22 մլն եվրո:
Նշենք, որ ինքը Ալվեշը չի
բացառում, որ կարող է լքել կատալոնական ակումբը: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի
ծառայություններով հետաքրքրված են նաև Ռեալը, Մանչեսթեր Սիթին և Չելսին:
|