09:44 Աշխարհի չեմպիոնները վերադարձել են | |
![]() Նրա տրամադրության տակ էին Ասիա շրջագայության մեկնած յոթ ֆուտբոլիստները(բացի վնասվածք ստացած Պինտոյից): Նրանց միացան Իսպանիայի հավաքականում ելույթ ունեցողները, ովքեր նոր են վերադարձել Մեքսիկայից: Մարզմանը մասնակցեցին նաև մյուս հավաքականներից վերադարձած Ալվեսը, Իբրահիմովիչը և Մեսսին: Վերադարձել է նաև Մարտին Կասերեսը, ում ապագայի հետ դեռևս ոչինչ պարզ չէ: Թիմի հետ երեք դարպասապահ էր մարզվում` Օյերը, Մինյոն և Մասիպը, որոնցից մեկը պետք է պաշտպանի Բարսելոնայի դարպասը Սևիլյայի դեմ առաջին խաղում: Ընդհանուր առմամբ մարզմանը մասնակցեց 32 ֆուտբոլիստ: Բացակայում են միայն Բոյանը և Ժեֆրենը, ովքեր հրավիրված են Իսպանիայի երիտասարդական հավաքական: Բացակայում է նաև Գլեբը, ով չի մտնում Գվարդիոլայի առաջիկա պլանների մեջ: Անկասկած, մարզման կենտրոնում Դավիդ Վիլյան եղավ, ով առաջին անգամ էր մարզվում թիմի հետ: Մոտ երեք ամիս է անցել այն պահից, երբ Վիլյան ներկայացվեց որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ: Վերջապես նա կարողացավ վերադառնալ կամպ Նոու և առաջին մարզումն անցկացնել Գվարդիոլայի ղեկավարությամբ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 465 | |