«Բարսելոնայի» պաշտպան Ռաֆայել Մարկեսը, որի ապագան ակումբում մշուշոտ է մնում, կարող է հետևել իր թիմակից Տիերի Անրիին և տեղափոխվել MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլս» ակումբ: Ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության հարցը ամերիկյան ակումբ արդեն որոշված է: Արդեն հինգշաբթի օրը կարող է պաշտոնապես հայտարարվել այդ մասին: Իսկ Մարկեսը, որը դժգոհ է «Բարսելոնայում» իր կարգավիճակից, արդեն ցանկանություն է հայտնել հեռանալ Կատալոնիայից: Նշվում էր, որ մեքսիկացին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսոմ», սակայն հիմա նյույորքյան ակումբ տեղափոխվելու տարբերակն ավելի հավանական է թվում: