Լոնդոնի «Արսենալն» առայժմ և ոչ մի առաջարկ չի ստացել կատալոնական «Բարսելոնայից» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի վերաբերյալ, այդ մասին տեղեկացնում է Sky Sports-ը: Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցները վերջին ժամանակաշրջանում տարածել էին լուրեր, թե իբրև «Բարսան» ու «Արսենալը» գրեթե պայմանավորվել են Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության կապակցությամբ: Միևնույն ժամանակ, Ֆաբրեգասի գործող պայմանագիրը «կանոնիրների» հետ ավարտվում է 2015 թվականին։