Չորեքշաբթի, 24/04/24, 10:58
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


14:57
Կասիլյաս. Տարիներ առաջ Բարսան արեց դա...
 Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ հույս ունի դրական էմոցիաներով ավարտել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը.


«Գիտենք, որ չեմպիոն դառնալ շատ դժվար է լինելու: Մեզ պետք է հաղթել և սպասել: 17 կամ 18 տարի առաջ «Բարսելոնան» նվաճեց տիտղոսը` գտնվելով այն իրավիճակում, որում այժմ մենք ենք հայտնվել: «Ռեալին» պետք էր հաղթել «Տեներիֆեին, բայց թիմը պարտվեց: Ես այն ժամանակ երեխա էի: Թվում էր` «Ռեալի» պատրությունն անհնարին է, բայց դա տեղի ունեցավ, և «Բարսելոնան» չեմպիոն հռչակվեց:


Ափսոս, որ ընդամենը մեկ թիմ պետք է արժանանա տիտղոսի, քանզի երկու ակումբն էլ փայլուն մրցաշրջան անցկացրին: «Բարսելոնան» ունի առավելություն, որը նա արժանիորեն է ձեռք բերել:


Հաղթել առաջնությունում շատ բարդ է լինելու: Բոլորը մեր դեմ են, բայց «Բարսայի» մրցակից «Վալյադոլիդը» Պրիմերան լքելու վտանգի առաջ է կանգնած, ինչը նրան շատ վտանգավոր է դարձնում: «Մալագայի» համար խաղի գինը նույնպես շատ բարձր է: Այնպես որ երկու մրցավեճերն էլ բարդ ընթացք են ունենալու: Տեսնենք»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը: 


Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 888 | Ավելացրեց: ԲարսաՖան | Տեգեր: Կասիլյաս
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1