21:42 Ինիեստան կարող է խաղալ Վալյադոլիդի դեմ | |
![]() Այն բանից հետո, երբ Չավին Սևիլյայի դեմ խաղում իր հինգերորդ դեղին քարտը ստացավ այս առաջնությունում և ստիպված է բաց թողնել հաջորդ խաղը, Գվարդիոլայի տրամադրության տակ դաշտի միջին հատվածի երեք ֆուտբոլիստներ մնացին` Յայա Տուրեն, Սեյդու Կեյտան և Սերխիո Բուսկետսը: Այդ պատճառով էլ Ինիեստայի մաասնակցությունը խաղին բավականին կհեշտացներ Բարսելոնայի գործը երեք միավոր վաստակելու հարցում: Անձամբ Ինիեստան վստահ է, որ կկարողանա մասնակցել առաջիկա խաղին, բայց, ամեն դեպքում, Գվարդիոլան հավանաբար թույլ չի տա նրան ամբողջ 90 րոպեներն անցկացնել խաղադաշտում, քանի որ վնասվածքից վերականգնումը բավական երկար ժամանակ է խլել: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 600 | | |