Այս օրերին ֆուտբոլային ողջ հասարակությունը անհամբերությամբ է սպասում իսպանական կլասիկոյին`«Ռեալ»-«Բարսելոն» մրցավեճին։ Սակայն կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամենևին էլ մտադիր չէ գերագնահատել այդ խաղի նշանակությունը։ Ավելին, այդ մրցավեճն ամենաքիչ կարևորն է համարում մնացած բոլոր խաղերից ,որոնք իր թիմը պետք է անցկացնի այս մրցաշրջանում։ «Ինձ համար «Սանտյագո Բեռնաբեուում» խաղը ամենաքիչ կարևորն է մնացած բոլոր հանդիպումներից։ Աշխարհը չի սկսվում և չի ավարտվում այդ խաղով։Չէ՞ որ մենք շատ կարևոր խաղեր ունենք «Վիլյառեալի», «Դեպորտիվոյի»,«Էսպանյոլի», «Սևիլիայի» հետ։ Այս բոլոր խաղերը նույնքան դժվար են, որքան Մադրիդում կայանալիք հանդիպումը»,- հայտարարել է Գվարդիոլան։
|