Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 1 » Արսենալ - Բարսելոնա: Գվարդիոլան խաղից հետո
13:14
Արսենալ - Բարսելոնա: Գվարդիոլան խաղից հետո
<<Էմիրեյթս>>-ի ոչոքիից հետո Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ճակատագիրը Բարսելոնայի և Արսենալի միջև կորոշվի <<Կամպ Նոու>> մարզադաշտում: Խոսեպ Գվարդիոլան համոզված է, որ պատասխան հանդիպումն ավելի ծանր ու դժվար է լինելու:
Չնայած, որ ըստ Գվարդիոլայի, Բարսան չօգտագործեց դեպի կիսաեզրափակիչ քայլ կատարելու հնարավորությունը, նա իրեն գոհ ու հպարտ է զգում, քանի որ թիմը <<իր ֆուտբոլը ցուցադրեց և արեց այն ամենն, ինչ կարող էր: Սա իմ մարզչական կարիերայի լավագույն առաջին խաղակեսն էր>>. ասաց Բարսելոնայի մարզիչը: <<Չեմպիոնների Լիգայում հարկավոր է կենտրոնացած լինել բոլոր 90 րոպեների ընթացքում>>:
Գվարդիոլան իր ֆուտբոլիստների մասին ասաց. <<Մենք գոհ ենք, որ անգլիացիները տեսան մեր խաղը: Մենք նրանց թույլ չտվեցինք ցուցադրել իրենց լավագույն որակները, քանի որ ավելի շատ էինք տիրում գնդակին: Մենք մեր խաղով լավ տպավորություն թողեցիքն, ինչը շատ կարևոր է, բայց հարկավոր է շարունակել պայքարել>>:
Այժմ հարկավոր է մտածել պատասխան խաղի մասին, որի ժամանակ, Գվարդիոլայի կարծիքով, ավելի ծանր ու դժվար է լինելու գնդակին տիրելը և գոլային պահեր ստեղծելը: Այդ պատճառով էլ նա կարևորեց երկրպագուների աջակցությունը:
Գվարդիոլան վստահ է, որ Բարսելոնայի խաղաոճը միշտ էլ նույնը կլինի` շարժվել միշտ առաջ. <<Ով տրամադրված չէ միշտ առաջ շարժվել, այստեղ չի խաղում>>:
Իսկ Պույոլի և Պիկեի որակազրկման մասին Պեպն ասաց. <<Եթե նրանք չլինեն, ապա նրանց կփոխարինեն մյուսները>>:
Մարզիչը հատկապես գովաց Իբրահիմովիչին. <<Ես գոհ եմ նրանից: Ես առաջ էլ էի գոհ իբրայից: Նա հիանալի խաղ անցկացրեց, հատկապես, որ եկու գոլ խփեց: Նա մեզ շատ օգնեց>>:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 1003 | Ավելացրեց: Barcamaniac | Տեգեր: Իբրահիմովիչ, Արսենալ, Կամպ Նոու, Չեմպիոնների Լիգա, Գվարդիոլա