Ուրբաթ, 19/04/24, 12:27
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


22:37
«Հինգշաբթի ՖՈՒՏԲՈԼ»
Ի ուրախություն հայ մարզասեր հասարակության` Գյումրի քաղաքում սկսել է լույս տեսնել նոր «Հինգշաբթի ՖՈՒՏԲՈԼ» ֆուտբոլային շաբաթաթերթը:

Համադրելով մայր թերթի 15 տարիների հարուստ փորձն ու ֆուտբոլին նվիրված լրագրողների մասնագիտական կարողությունները` հիմնվել է մի շաբաթաթերթ, որը կօգնի բոլոր մարզասեր մարդկանց հավաստի ու թարմ տեղեկություններ ստանալ ֆուտբոլային անցուդարձից, ոչ միայն սեփական առաջնության ու հավաքականի շրջանակներում, այլև համաշխարհային կտրվածքով: Նոր պարբերականի էջերից կարող եք լրացնել սպորտային ինֆորմացիայի պակասը, ընթերցել հայտնի, ինչու չէ նաև մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստների ու այլ մարզիկների հարցազրույցներ, տեղեկացված լինել Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու այլ երկրների առաջնությունների վերջին նորություններից, մրցաշարային աղյուսակներից ու այլ տվյալներից: Անկասկած իրենց ուրույն տեղն են ունենալու մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստների հետ կապված նորությունները, տրանսֆերային ողջ անցուդարձը: Պատմության էջերը վերհիշելով` կանդրադառնանք համաշխարհային լեգենդներին ու նրանց հետ կապված ամեն հետաքրքիր մանրունքի: Հետաքրքիր ժամանցը կապահովեն ֆուտբոլային վիկտորինաներն ու խաչբառները, դե իսկ ֆուտբոլային ու սպորտային բոլոր հեռուստաալիքների ծրագրերին կարող եք ծանոթանալ միայն «Հինգշաբթի ՖՈՒՏԲՈԼԻ» էջերից: Չեն մոռացվել նաև խաղադրույքներով տարված մեր մարզասերները, որոնց համար հատուկ ամեն շաբաթ թերթի էջերում կտպագրվեն վիճակագրական տվյալներ բոլոր կարևոր ֆուտբոլային առաջնություններից ու ոչ միայն: Բացի այդ թերթի էջերում դուք կհանդիպեք Ֆուտբոլային հանրագիտարանի, որը կպատասխանի ֆուտբոլասերների բորոլ տեսակի հարցերին:
Դիտումներ: 905 | Ավելացրեց: Արթուր | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1