Չորեքշաբթի, 24/04/24, 17:37
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


17:15
Ոսկե գնդակ(Մեսսի,թե Ռոնալդու՞)
Կրկին ու կրկին Ոսկե գնդակ,ով է արժանի:Այս անգամ ևս հիմանկան մրցակցությունը կծավալվի Մեսսիի ու Ռոնալդույի միջև,իհարկե կան այլ հիանալի ֆուտբոլիստներ,ովքեր առավել քան արժանի են բարձր գնահատականի,բայց կարծում եմ ու շատերն են ինձ հետ համակարծիք,որ կլինի խիստ լարված մրցակցություն Մեսսի -Ռոնալդու զույգի միջև:
Մադրիդիստ-կստանա Ռոնալդուն
Բլաուգրանա(Բարսայի ֆան)-կստանա Մեսսին
Այսպես շարունակ բանավեճեր ու վեճեր:Ես ինքս "Բարսայի” երկրպագու եմ և նախապատվությունս տալիս եմ Մեսսիին,ինչու՞

Մեսսին ունի խաղ,որը չունի և ոչ մի ֆուտբոլիստ,ունի բացառիկ հատկություններ:Մեսսին կատարում է հիանալի փոխանցումներ և խփում նույնքան հիանալի գոլեր:Մեսսին ունի զարգացման ու կատարելագործման մեծ ու նկատելի պոտենցիալ:Մեսսին վերջին երեք տարինիերի լավագույն ֆուտբոլիստն է մոլորակում,այս ամենը դարձնելով ամբողջություն ստանում են լեգենդ,կատարյալ ֆուտբոլիստ`օժտված ինչպես ֆուտբոլային գերհզոր հատկություններով,այնպես էլ նկատելի մարդկային հատկություններով,համենայնդեպս խաղադաշտում Մեսսիի պահվածքն ու համեստությունը դա է խորհրդանշում:Իհարկե "Ռեալի” երկրպագուները ասում են,որ կոնկրետ ԱՅՍ տարի Ռոնալդուն է արժանի,լավ խոսենք նաև նրա մասին:
Մի ֆուտբոլիստ,ով ունի հիանալի խաղ,գեղեցիկ հարվածներ ու աներևակայելի արագություններ,ԲԱՅՑ կա մի բայց,արժանի է նա Ոսկե գնդակին
Այսպիսի թյուր կարծիք ձևավորվեց այն բանից հետո,երբ Ռոնալդուն կլասիկոներում իրար հետևից գոլեր էր խփում`նա է արժանի,նա պիտի հաղթի,ԻՆՉՈՒ՞
Ռոնալդուն այդ գնդակները խփել է Վալդեսի,ապա պրակտիկ խաղի շոնրհիվ,ասել է թե,այդ գոլերում իր ներդրումը մեծ չէ:Պատկերացնենք Ռոնալդույի դիրքը խաղադաշտում,նա միշտ կանգնում է իր դիրքում(վերջերս կա շարժ`մյուս կողմ) և սպասում փոխանցման,իհարկե այդպես էլ պետք է լիներ,պետք է լինի փոխանցում,որ լինի գոլ:Բայց նա ուղղակի ստանում է գնդակը առաջ շարժվում ու հարվածում,չի կարողանում "Բարսայի” հետ խաղերում ներգրավվել թիմային խաղի մեջ,մտածում եք ասածս անհեթեթություն է,ոչ իրականում դա այդպես է:Նա պատրաստ սպասում է փոխանցման,չմասնակցելով դրա վաստակմանը այսպես ասած:Իսկ ահա Մեսսին սկսում է անգամ դաշտի կենտրոնից,միանում խաղընկերներին,օգնում նրանց սովորականի պես:Կատարում է գլուխ պտտեցնող ու հիանալի փոխանցումներ,ֆանտաստիկ դրիբլինգի շնորհիվ խաղ ու պար է շրջանցել մրցակիցներին,Մեսսիին անծանոթ է սիմուլյացիա բառը,նա չի դիմում դրա օնգությանը:Եթե կար ժամանակ,երբ Մեսսին հետ էր մնում տուգանային հարվածներով Ռոնալդույից,ապա հիմա այդ խնդիրը ևս հարթվել է,Մեսսին այս տարի բազմաթիվ գոլեր է հեղինակել հենց տուգնայիններից,ինչը այս տարի չի կարողանում անել Ռոնալդուն:Մեսսին գրագետ է խաղում դաշտում,ինչը կա նաև Ռոնալդույի մոտ,նրանք երկուսն էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստնե են և մի քանի գլուխ բարձր մնացածից,բայց լավագույնը Մեսսին է:
Եթե Ռոնալդուն կարողացավ կլասիկոներում գոլեր հեղինակել,ապա դա չի նշանակում,որ նա լավագույնն է ու պետք է հենց նա ստանա Ոսկե գնդակը,Ո’Չ
Մեսսին պատմություն է կերտում,ռեկորդներ գրանցում իր հաշվին ու գերազանցում այն ռեկորդները,որոնց տասնամյակներ շարունակ չի հաջողվել նախ կրկնել,ապա գերզանցել,իսկ այսօր Մեսսին դա անում է ու կարծես շատ հեշտ կերպով:Ապա ասեք,տեսնեմ թե Ռոնալդուն ինչ է անում`շարունակ սանրվածքներ փոխու՞մ,ինքնագնահատական տալի՞ս:Նա իրեն միշտ լավագույնն է համարում,չմտածելով,որ այդ կերպ շատերին է վանում իրենից,իսկապես այս և այլ հարվերում Ռոնալդուն լիովին զիջում է Մեսսին:Մեսսին լավ օրինակ է երեխաների համար:Եթե ինչ-որ բան այն չասացի,ներեք ինձ,սա իմ անձնական կարծիքն էր:
Դիտումներ: 1791 | Ավելացրեց: Nel10 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1