Ուրբաթ, 19/04/24, 18:12
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


18:23
Շնորհավոր ծնունդդ լեգենդար Անրի
Այսօր լրանում է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերրի Անրիի 35-ամյակը: 

Նյու Յորքյան «Ռեդ Բուլսի» հարձակվողը իր կարիերայի ընթացքում հաղթել է թիմային բոլոր մրցաշարերը: 

1998թ.-ին Անրին հաղթել է Աշխարհի առաջնությունը, իսկ 2000թ.-ին` ԵՎՐՈ-2000-ը: 2006թ.-ին եղել է աշխարհի փոխչեմպիոն: 

Լոնդոնյան «Արսենալի» կազմում Թիերրի Անրին դարձել է Անգլիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր: 

2007թ.-ին «Արսենալի» լեգենդը 24 մլն եվրոյով տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»: Հենց առաջին մրցաշրջանում Անրին 18 գոլով դարձավ «Բարսայի» 2007/08 թ.-ի լավագույն ռմբարկուն, չնայած թիմում կային այնպիսի ֆուտբոլիստներ` ինչպիսիք էին Սամուել Էտո՛Օ-ն, Մեսսին և Ռոնալդինյոն: 

2008/09 մրցաշրջանում Անրին «Բարսայի» կազմում հաղթեց բոլոր հնարավոր առաջնությունները՝ 1 մրցաշրջանում 6 գավաթ, դրանք էին՝ ՉԼ-ն, Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը,  Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային Մունդիալը:

2009թ.-ին արդեն Անրիի տարիքը զգացնել էր տալիս և ավելի երիտասարդ Պեդրոն զրկեց լեգենդին հիմնական կազմից: Չնայած դրան՝ Անրին այդ մրցաշրջանում այնքան էլ վատ հանդես չեկավ: 

2010/11թ-ի մեկնարկից առաջ Անրին տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու Յորք «Ռեդ Բուլս», որտեղ դեռևս դարձել է 28 գոլի հեղինակ: 

Թիերրի Անրին «Արսենալի» կազմում դարձել է 228 գոլի հեղինակ՝ դառնալով «Արսենալի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն: 

Անրին իր կարիերան սկսել է 1994թ.-ին՝ ֆրանսիական «Մոնակո» ակումբում, այնտեղ դառնալով 28 գոլի հեղինակ: 

1998/99թ.-ին Անրին եղել է իտալական «Յուվենտուսի» խաղացող: Դառնալով ընդհամենը 3 գոլի հեղինակ, որտեղ էլ Արսեն Վենգերը նկատել է պատանի Անրիին և հրավիրել Անգլիա: 

Անրին Ֆրանսիայի հավաքականում դարձել է 51 գոլի հեղինակ՝ դառնալով Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն:

Լեգենդար Անրին իր կարիերայի ընթացքում դարձել է 379 գոլի հեղինակ՝ 825 հանդիպումներում: 

Լոնդոնում կանգնեցված է ֆրանսիացի լեգենդ Թիերրի Անրիի արձանը:

«Ծնունդդ շնորհավոր, լեգենդ»!!!
Դիտումներ: 567 | Ավելացրեց: Արթուր | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1