Ուրբաթ, 03/05/24, 18:22
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


22:53
«Ոսկե գնդակ» (թեկնածուների վերլուծություն)
Ավարտվել է 2011/12 մրցաշրջանը և բոլորը սպասում են մի արարողության`ոսկե գնդակի հանդիսությանը: Թեկնածուները`Լեո Մեսսի, Չավի Հերնանդես, Անդրես Ինիեստա, Անդրեա Պիրլո, Իկեր Կասիլյաս, Քրիշտիանու Ռոնալդու: Մրցակցությունը շատ հետաքրքիր է լինելու, բայց դրանից առաջ պետք է գնահատել թեկնածուների արժանիքները`մրցանակը ստանալու համար:

ԼԵՈ ՄԵՍՍԻ - Այս ֆուտբոլիստը անառարկելիորեն արժանի է ոսկե գնդակին` չորրորդ անգամ անընդմեջ: Թող չկարծեն երկրպագուները, թե դա ասում եմ որպես «Բարսայի» ֆան, այլ ասում եմ որպես իրատես ֆուտբոլասեր: Վերհիշելով նրա խաղը, ուղղակի կարելի է առանց քվեարկության նրան հանձնել մրցանակը: Մեսսին այս տարի արեց այն, ինչ չէր արել ոչ ոք`գերազանցեց Գերդ Մյուլլերին, դարձավ Լա Լիագայի և ՉԼ-ի լավագույն ռմբարկու, հիանալի խաղաց հավաքականի կազմում, ի դեպ նշեմ նաև, նա սահմանեց թվով 30 ռեկորդ`անձնական խաղերում,տարբեր ցուցանիշներով: Մի խոսքով փայլուն ելույթ ավարտված մրցաշրջանում,սպասենք հունվար ամսին:

ՉԱՎԻ - Թե «Բարսելոնա»-ում, թե հավաքականում նա ցուցադրեց ֆանտաստիկ խաղ, հիացրեց բոլորին: Արժանի ևս` մրցանակը ստանալու համար: Խնդիրը փոքր-ինչ բարդ է` կա Մեսսի և այլ արժանի ֆուտբոլիստներ, ովքեր Չավիին կհետապնդեն, բայց Չավին ուղղակի լավագույնների թվին է պատկանում: Փոխանցումների արքա, դրանց ճշգրտության մասին խոսքերն ուղղակի ավելորդ են, ՄԵԳԱֆուտբոլիստ: ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԼԵՅՄԵՅՔԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Տեսնենք!

ԻՆԻԵՍՏԱ - Օօօ,նրա և իր խաղի մասին կարելի է անվերջ խոսել, հիանալի անցկացրած մրցաշրջան ակումբային ֆուտբոլում և հավաքականում, ի վերջո նրա ներդրումը ևս կար Իսպանիայի չեմպիոնության մեջ. Նրա, Չավիի, Ֆաբրեգասի և ալյոց ներդրումը: Անդրես Ինիեստան դարձավ Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստ, ինչը նա ձեռք բերեց իր մեծ աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ: Արժանիորեն հավակնում է մրցանակին:

ՊԻՐԼՈ - Եվս մեկ հիանալի ֆուտբոլիստ, հավակնորդ ու հաղթողի ներկայացուցիչ: Իտալիայի հավաքականում հիանալի խաղաց, «Յուվենթուսի» կազմում փայլում էր, ամեն հիանալի խոսք նրա համար է, կենդանի լեգենդ: Անցկացրած մրցաշրջանը 10 բալից, կարելի է գնահատել հենց 10!

ԿԱՍԻԼՅԱՍ - Դարպասապահ`հավակնորդ, սքանչելի ու արժանի: Եվրո 2012-ում հիանալի դրսևորեց իրեն, կատարեց գեղեցիկ, արդյունավետ սեյվեր: Դրանք օգտակար եղան իր հավաքականին, լավ հանդես եկավ նաև «Ռեալ Մադրիդում», հնարավոր է «Ռեալ»-ը չլիներ չեմպիոն, եթե չլիներ Կասիլյասը:

ՌՈՆԱԼԴՈՒ- Ֆուտբոլիստ, ով իր մասնակցությունն ունեցավ ակումբի հաջողության(ների) գործում, լավ էր հանդես գալիս Պորտուգալիայի հավաքականի կազմում, բայց ինչ-որ բան չհերիքեց նրան` խանգարելով և՛ իրեն, և՛ հավաքականին: Եվրո 2012-ում դարձավ 3 գոլի հեղինակ, բայց ավելի քիչ անցկացրած խաղաժամանակը, թույլ տվեց Տորրեսին «խլել» ոսկե խաղակոշիկը Ռոնալդույից և ևս մի քանի այլ ֆուտբոլիստներից: Արժանի է հավակնել ոսկե գնդակին, բայց արժանանալ ... թողնենք ձեր հայացողությանը:
Դիտումներ: 976 | Ավելացրեց: Nel10 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1