Ուրբաթ, 03/05/24, 20:39
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:44
Իսպանիա 4-0 Իտալիա. Ավարտվեց ԵՎՐՈ 2012-ը (Վերլուծություն)
Ընդանուր առմամբ առաջնությունը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ, եղան բազում միջադեպներ կապված ռուս և ուկրաինացի երկրպագուների հետ:
Դեռ խմբային փոիլից 1-ին տուրում բախված թիմերը չէին էլ կարող պատկերացնել, որ կհանդիպեն եզրապակչում:
Ընթացքը մինչև եզրապակիչ նույնպես բուռն պայքարում անցավ, բացի Իսպանիա Պորտուգալիա հանդիպման որտեղ Իսպանացիները շատ դանդաղ տեմպով խաղալով, ոմանց համար անտրամաբանական, ոմանց անհետաքրքիր, բայց հարգելի ֆուտբոլասերներ, եթե դուք ունենաք մի մեքենա և այն աշխատի դանդաղ, բայց գոհացնող արդյունավետությամբ, դուք դեն կգցե՞ք այն... դժվար թե:
Պորտուգալացիների խաղից հետո ինչպես նաև Իտալիայի փայլուն հաղթանակից հետո Իսպանիան կորցրեց հազարավոր երկրպագուների, որոնք միանգամից փոխեցին իրենց ֆուտբոլային կողմնորոշումը և սկսեցին երկրպագել Իտալիային, բայց սա ըստ ինձ կորուստ չէ և ավելին մեզ պետք չեն «թիթեռ երկրպագուներ»:
Վերջապես եզրապակիչ է և խաղը հենց առաջին միլիվարկիանից սկսեց այնպիսի թափով ընթանալ, որ 14-րդ րոպեին Ֆաբրեգալի հիանալի անցումից Սիլվային ոչինչ չէր մնում քան գնդակը գլխով տեղավորել ցանցում 1-0, անցումը արեց հենց այն ֆուտբոլիստը , որին այդքան քննադատում էին: Հերթը Հասավ կատալոնյան 3-ին Ինիեստան և Չավին հարվածային դիրք դուրս բերեցին նորընծա Ալբային որը գտնվեց սառնասիրտ և գնդակը մխրճեց դարպասում2-0:
2-րդ խաղակեսում տեմպը դանդաղեց և Բոսկեն խաղադաշտ դուրս բերեց Պեդրոին, Տոռռեսին և Մատտային որոնք հիանալի համագործակցելով խփեցին ևս 2 գնդակ 3-0 Տորրես 4-0 Մատտա:

Իսկ Իտալիային արծաթե մեդալի հանձնումը առանց խնդիրների չի անցել: Մարիո Բալոտելին քիչ է մնացել հրաժարվի արարողությունից: Եզրափակիչ սուլոցից անմիջապես հետո նա հեռացել է խաղադաշտից: Նա համարյա կռվի է բռնվել տեխանձնակազմի հետ, որը փորձել է նրան համոզել՝ մնալ դաշտում: Բալոտելին, ի վերջո, վերադարձել է:

Գլխավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե մարզակոշիկը», առաջնության արդյունքներով ստացել է իսպանացի ռմբարկու Ֆերնանդո Տորեսը: Գոլային փոխանցումներով լավագույնն է ճանաչվել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը:

ՀԵՂԻՆԱԿ` ՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտումներ: 400 | Ավելացրեց: HTVANO | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1