Կիրակի, 28/04/24, 18:46
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


20:48
Մոդայի հետևից ընկած երկրպագուներ
Վաղուց «Բլոգ» բաժնում ոչինչ չէի գրել: Այս անգամ էլ կսկսեմ բողոքել: Անցած անգամ խոսեցի «ֆանատիզմ» կոչվող հիվանդության մասին, իսկ այս անգամ կխոսեմ մեկ այլ «հիվանդության»` մոդայիկ լինելու մոլուցքի մասին:

Սոց. ցանցերում կամ այլ տարբեր ֆուտբոլային կայքերում, որտեղ կան հայեր, միշտ բախումներ են լինում ոչ իրական և իրական երկրպագուների միջև:

«Քրիստիանոս լավն աաաա, ինքը պտի էս տարի ոսկե գնդակ շահի, իսկ էն փթիր Մեսսուլիկը թող գնա ու բալետ պարի», «Քրիստիանոս մռութ աաա, ուխխխ, ուտեմմմ իրան, իսկ Մեսսին քխ ա», «Կասիլյասս, դու վերջն ես, իսկ էն Վալդեսը ծակ մեշոկ ա», «Ախպեր ջան Մեսսին իրա կյանքում սկի էտքան չկա ..., իսկ Քրիստիանոն ... », « իիի, արա սխալ չարտահայտվես «Բարսի» վերաբերյալ, կտամ ստամոքսիդ խոցը կապշի զարմանքից»...


Եվ այսպես շարունակ ...


Չգիտեմ, թե ինչպես վերագրեմ այս երևույթը, բայց այս ամենը իրոք ամոթալի է: Մոդայի հետևից ընկած «երկրպագուները», ովքեր նույնիսկ չգիտեն, թե «Բարսելոնան» երբ է ստեղծվել և ով է թիմի այժմյա նախագահը, համարում են իրենց մոլի երկրպագու և կարողանում են դիմացինին ստիպել, թե ով ում սիրի:


Կան նաև բացառություններ: Կան մարդիկ, ովքեր հասկանում են ֆուտբոլից, բայց միևնույն է, իրենց «էշն» են քշում և ցանկանում դիմացինին ինչ-որ բան ասել: Եթե տեսնում են, որ ոչ մեկ «շան» տեղ չի դնում, սկսում են վիրավորել և անկապ ու աննպատակ մեկնաբանություններ թողնել: Նրանք հիմնականում աղջիկներ են, ովքեր «մեռնում են» իրենց` կոպիտ ասած «մարալ» ֆուտբոլիստների համար:

Հիմնականում կեղծ երկրպագուներին կարող ենք բացահայտել այս կերպ.

*Երբ թիմը պարտվում է
*Երբ թիմից հեռանում է ինչ-որ ֆուտբոլիստ
*Երբ թիմից ինչ-որ մեկը վատ հանդիպում է անցկացնում
*Երբ թիմը հայտնվում է դժվար կացության մեջ


Բերենք օրինակներ.

Երբ Քրիստիանո Ռոնալդուն հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», մարդկանց մի մասը երկրպագում էր Անգլիական թիմին: Երբ վերջինս տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», հանկարծ այդ մարդկանց մի մասը սկսեց երկրպագել և գլուխ կոտրել «Ռեալ Մադրիդի» համար

Երբ «Բարսելոնան» պարտվեց «Ռեալին» և «Չելսիին», «Բարսելոնայի» Facebook-յան պաշտոնական էջից մոտ 100.000 երկրպագու հեռացավ: Երբ «Բարսելոնան» ջաղջախիչ հաղթանակներ տարավ` ետ վերադարձան:

Երբ Մեսսին, Քրիստիանոն, Պատոն, Ագուերոն, Ռունին կամ այլ լավ ֆուտբոլիստներ լավ են հանդես գալիս, մարդիկ նրանց այնպես են գովում, կարծես թե նրանցից ավել էլ ոչ ոք չկա: Իսկ երբ հենց նույն ֆուտբոլիստները վատ են հանդես գալիս...  

«Նյարաաաաաա հանեք դրանց թափեք, էտ ովքեր են, էտ դրանք ֆուտբոլիստ չեն, մեր Ռոմիկ Խաչատրյանը ավելի լավն էր, քան ... »

Ինչ եմ ուզում ասել ժողովուրդ ջան, եկեք այսպիսի բաներից և մարդկանցից հեռու մնանք և աշխատենք նրանց էլ սովորեցնենք, թե ինչպես պետք է երկրպագել ֆուտբոլը, ոչ թե անհատին:


Հեղ.` Գևորգ Մարտիրոսյան
Դիտումներ: 1027 | Ավելացրեց: Մեսսի2013 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1