Կիրակի, 28/04/24, 16:07
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


14:14
Ես այլևս Fanat չեմ ...
Մի օր արթնացա և հասկացա,որ եկել է երջանիկ ապրելու իմ ժամանակը:
  Ես ապրում էի միայն ֆուտբոլով,միայն նրանով էի ուրախանում:
Բարսայից ու ֆուտբոլից այն կողմ ոչինչ գոյություն չուներ ինձ համար: Ես հետևում էի Բարսայի բոլոր հանդիպումներին,ուրախանում հաղթանակներով,տխրում ու լացում ոչ ոքիների ու պարտությունների համար: Ինձ վրա Բարսայի պարտությունները շատ ավելի վատ էին ազդում,քան հենց իրենց Բարսայի ֆուտբոլիստների վրա:
Ես ահավոր նեղվում ջղայնանու էի,այն ժամանակ երբ ինչոր մեկը վիրավորում էր Բարսային,ուղղակի ահավոր էր այդ ամենը,ես վիճում էի անգամ իմ հարազատ քրոջս հետ`ով երկրպագում է Ռեալ Մադրիդին:
Ես վիճում էի առանց հասկանալու,որ իրական երջանկությունը հենց իմ ընտանիքն ու ընկերներն են և ոչ թե ֆուտբոլն ու Բարսան:
Իսկ Վիլլան... Վիլլան մի ֆուտբոլիս էր ու խաղերը դիտում էի դեռ այն ժամանակ երբ հանդես էր գալիս Վալենսիայում:Ուրախանում էի հատկապես այն ժամանակ երբ Վիլլան գոլի հեղինակ էր դառնում Ռեալի հետ հանդիպումներում:Երբ գրավում էր Ռեալի դարպասը,էլ ավելի էի սիրում նրան:Հետևելով խաղերին մեծ ցանկություն էր առաջանում մեջս Վիլլային տեսնել Բարսայում:Ամեն օր ինչքան էլ ցավալի է, բայց կարելի է ասել աղոթում էի որպեսզի Վիլլան տեղափոխվի Բարսա:
Վիլլան տեղափոխվեց Բարսա...
Իմ երջանկությանը ուղղակի չափ չկար,ես աշխարհի ամենաերջանիկ երկրպագուն էի: Իմ համար դրանից այն կողմ ոչինչ չկար:
Ես ուղղակի ապրում էի,Վիլլայով,Բարսայով ու ֆուտբոլով առ հասարակ:
Ֆուտբոլի շնորհիվ միակ լավ բանը որ ինձ հետ պատահեց դա այն էր,որ ծանոթացա մի մարդու հետ ում շատ եմ սիրում:Կարծում եմ ArmBarca.com-ի մշտական օգտվողները նրան կճանաչեն,ինքը իմ Գևնա`Messi 2012-ը:
Երբ նա դեռ չկար իմ կյանքում,ինձ համար ֆուտբոլը զբաղմունք էր,որով անցկացնում էի իմ օրվա մեծ մասը:Օրվա մեջ հնարավոր էր նույնիսկ 8-10 ժամ ես ֆուտբոլ դիտեի,հետևեի սպորտային հաղորդումների և այլն:
Ես ինքս էլ չէի ցանկանում այս աստիճանի տարվել ֆուտբոլով, Վիլլայով ու Բարսայով,բայց ստացվում էր:
Նշում էի Բարսայի (ու ոչ միայն) ֆուտբոլիստների ծննդյան օրերը,երբեմն ավելի ուրախ քան իմը: Գնում էի Վիլլայի,Ռոնալդինյոի և Բարսայի նկարները: Իմ սենյակի պատին ուղղակի տեղ չկա,ամբողջովին զարդարված է նրանց պոստեռներով:Ամեն անգամ երբ գնում էի, մամաս ասում էր.«Ամոթա հետո կխնդաս քո արածի վրա»,իսկ ես պատասխանում էի.«Չէ մամ տենց բան չի լինի,Բարսան ու Վիլլան իմ կյանքն են,ես առանց իրանց չեմ կարա»:
Ծիծաղելի է...Ես ինքս էլ հիմա ծիծաղում եմ իմ արարքների վրա: Ես այս ամենինչի վրա սկսեցի ծիծաղել Գևիս շնորհիվ:Սկզբում երբ ինքը ինձ ասում էր.«Ան չի կարելի,տենց մի արա»,ես վիճում էի իրա հետ:
Ինքը, ինձ չէր ասում մի նայի ֆուտբոլ,ինքը ուղղակի ինձ ուզում էր բացատրեր ֆուտբոլ սիրելու ու դրանով տարված լինելու տարբերությունը:
Ճիշտ է,մի քիչ ուշ,բայց ես հասկացա,որ ֆուտբոլը ինձ ոչ մի լավ բանի չի բերւմ:
Նրա շնորհիվ հասկացա,որ Վիլլայից,Բարսայից բացի,այս կյանքում ավելի լավ ու կարևոր բաներել կան,որոնց մասին կարելի է մտածել,երազել ու ապրել:
Նա միակ մարդն էր,ով ինձ օգնում էր մոռանալ Վիլլային,ֆուտբոլն ու ինչոր չափով նաև Բարսային:
Մենք երբեք ոչնչի համար չենք վիճել,մեր վեճի միակ «պատճառը»Վիլլան էր ու Բարսան:
Վխք...ուղղակի դեբիլություն,ինչպես կարելի է սիրած մարդու հետ վիճել ինչոր անիրական բաների պատճառով:
Գևիս շնորհիվ ես սկսեցի ապրել ավելի իրական,այո իրական,քանի որ այն ժամանակ ես ապրում էի ֆուտբոլով ու ֆուտբոլիստներով`Վիլլա,Տոտտի,Դել Պիեռո:
Հիմա կասեք Ռոնալդինյոն ու՞ր էր:
Ռոնին չկա այս ցուցակում,քանի որ ինքը միակն էր ում «մեխքով»սկսեցի սիրել ֆուտբոլը:Ես Ռոնիին չէի սիրում որպես մրութիկ`ինչպես դու էիր սիրում ասել Գևս:Ռոնին ուղղակի մեծագույն ֆուտբոլիստ էր ում խաղը դիտելուց կարելի է միայն հաճույք ստանալ:Բայց դա էլ կապ չունի, ես հիմա սիրում ու ապրում եմ միայն քեզանով`Messi2012:
Ամեն ինչ փոխվել է ու էլ առաջվանը չի,ես հիմա դիտում եմ միայն Բարսայի խաղերը: Ինձ համար Բարսայում բոլորն էլ հավասար են,բոլորն էլ լավագույնն են,դա լինի Մեսսին,Չավին,Ինիեստան, թե Պինտուն:
Ես հիմա էլ տխրում եմ Բարսայի անհաջողությունների ժամանակ,սակայն փոխվել է մի բան,չեմ լացում էլ: :)
Ուշադրություն չեմ դարձնում նրանց,ովքեր աջ ու ձախ վիրավորում են Բարսային:
Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի,իր սերելի թիմը,իր պատկերացումները ֆուտբոլի նկատմամբ:
Մի բան կասեմ.ՈՒՂՂԱԿԻ ՄԻ ՏԱՐՎԵՔ ՖՈՒՏԲՈԼՈՎ,հա էլի սիրեք,դիտեք,ուրախացեք ձեր սիրելի թիմի հաջողություններով,բայց միայն այդքանը ու ՎԵՐՋ:
Ապրեք իրական ու մի վատնեք ձեր ժամանակը հիմարությունների վրա:Այն ձեզ ոչ մի լավ բան չի տա:
Հուսով եմ չձանձրացրեցի ձեզ իմ պատմությունով:Կարծում եմ դուք էլ իմ պատմությունից որոշ բաներ կքաղեք ձեր համար ու չեք կատարի են նույն սխալերը որոնց համար ես ապսոսում եմ :
Դիտումներ: 831 | Ավելացրեց: ԱնահիտԲարսա | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1