Ուրբաթ, 03/05/24, 00:57
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


21:38
Բեռնաբեուն, ով պաշտպանում է Կատալոնական թիմին
http://s55.radikal.ru/i148/1101/b6/74dcc21e6224.jpg

1987
թվականի Փետրվարի 2-ն Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում լույս աշխարհ եկավ մի երեխա, որին ուղղակի վիճարկված էր հենց ծննդյան օրվանից դառնալ բառից բուն իմաստով «կուլե» : Այն պահին, երբ նրա պապիկին`«Բարսելոնայի» փոխնախագահին ծննդատունից հայտնեցին երեխայի ծնվելու մասին, Ամադորու Բերնաբեուն(Պիկեյի պապիկը) շտապեց ՖԱ Բարսելոնայի գրասենյակ և այդ փոքրիկին դարձրեց ՖԱ Բարսելոնայի անդամ: Հնարավոր է, որ նույնիսկ չգիտակցելով, նա վճռեց իր սիրելի թոռնիկի ապագան:
Հնարավոր է, նա դառնար իրավաբան` ինչպես իր հայրը, կամ բժիշկ` ինչպես իր մայրը,բայց Ամադորը կարողացավ սեր արթնացնել փոքրիկ Պիկեի մեջ դեպի ֆուտբոլը:

http://i017.radikal.ru/1101/59/5c523a4ef974.jpg

Որոշ ժամանակ անց Պիկեն սկսեց «Բարսելոնայում» կատարելագործվել որպես ֆուտբոլիստ: Նա միայն մարզվել է ՖԱ Բարսելոնայի պատանեկական թիմերում: Հետագայում նրա մարզիչները ասում էին. «Երբ մենք տեսանք նրա խաղը, միանգամից ցանկացանք պայմանագիր կնքել նրա հետ, չիմանալով, որ նրա պապը «Բարսելոնայի» փոխնախագահն է եղել»:

http://i050.radikal.ru/1101/4c/cb49461c68f9.jpg

10 տարեկանում նա ծանոթացավ Ֆաբրեգասի հետ, որը դարձավ նրա լավագույն ընկերը: Ֆաբրեգասն ասում էր. «Ես երբեք արյունակցական եղբայր չեմ ունեցել, սակայն կարող եմ ասել, որ Ժերին իմ եղբայրն է: Մանկական թիմերում նա միշտ կանգնլ է մեր կողքին: Ես նրան շատ եմ հարգում ու սիրում, չնայած որ մեզ բաժանում են հարյուրավոր կիլոմետրեր»:

Գործերի բեկումնային ընթացքի պատճառով, 2004թ.-ին, Լա Մասիայից դուրս եկած երեք տաղանդավոր ֆուտբոլիստներից մնաց միայն Մեսսին: Սեսկը տեղափոխվեց «Արսենալ», իսկ Պիկեն «Մանչեսթեր Յունայթեդ»` Սեր Ալեքսի մոտ: «Դա ամենաբարդ որոշումն էր իմ կյանքում: Սակայն հիմա`հետադարձ հայացք քցելով դեպի անցյալ, հասկանում եմ, որ դա ինձ շատ օգնեց: Այդ կտրուկ որոշումը փոխեց ինձ որպես ֆուտբոլիստի և որպես մարդու»:

http://s011.radikal.ru/i318/1101/65/876625cad6df.jpg

Քանի որ «Մանչեսթերում» կային այնպիսի պաշտպաններ ինչպիսիք էին Ֆերդինանդը, Վիդիչը, Բրաունը, Օշին, որոնք զգալիորեն բարդացնում էին Պիկեի մեկնարկային կազմում հայտնվելը, Պիկեն նախընտրեց վարձավճարով հանդես գալ «Սարագոսայի» կազմում:

http://img97.imageshack.us/img97/4393/cgb1b.jpg

2008թ, վերադարձ. «Ես  գիտեի, որ վերադառնալու եմ: Կարող են իմ ասածները շատ ինքնավստահ թվալ, սակայն ես գիտեի, որ իմ վերադարձը «Բարսելոնա» անխուսափելի է»:

http://www.futbolred.com/contenido/espana/noticias/pretemporada/IMAGEN/IMAGEN-4359848-2.jpg

Իրոք, Պիկեի անունը կամաց-կամաց բրենդային է դառնում, այսպիսի հայտնիությամբ աչքի էր ընկնում Բեքհեմը, որի անունը արդեն միլլիոնների արժեք ունի: Պիկեն գնում է այդ ճանապարհով, նա երիտաարդ է, բայց արդեն համարվում է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը, նրան արդեն սկսել են համեմատել Բեկենբաուերի հետ: «Պիկեբաուեր»`ահա այսպես սկսեցին անվանել Պիկեին համեմատությունների ժամանակ:

Առաջ Պիկեն համարվում էր իր թիմի երկրպագուների կուռքը, իսկ հիմա` արդեն կարելի է ասել ամբողջ աշխարհի երկրպագուհիների կուռքը:

Այսպիսին է Պիկեն`միշտ ուրախ ու միշտ «Բարսելոնայի» երկրպագուներին սիրելի: Հաջողություն Պիկեին, թող մնա այնպիսին, ինչպես որ կա:

Մեսսի2011, Բարսաֆան

Դիտումներ: 1443 | Ավելացրեց: Մեսսի2013 | Վարկանիշ: 4.6/10
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1