Երկուշաբթի, 06/05/24, 13:26
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


18:36
Ֆուտբոլային անեկդոտներ
http://24.media.tumblr.com/tumblr_ldtdcy0JMC1qckj7po1_500.jpg

Մենք ամեն օր մեր բոլորիս կողմից շատ սիրված ArmBarca.com կայքը մտնելուց շտապում ենք իմանալ Բարսելոնային վերաբերվող ամենաթարմ նորությունները: Մենք իմանում ենք թե ով գնաց, ով եկավ, Բարսի մասնակցությամբ որ խաղը ինչպես ավարտվեց և այլն:
Այսինքն ասածս այն է, որ մենք ամեն որ շփվում ենք (հիմնականում) ֆուտբոլային թեմաների շուրջ:Ես առաջարկում եմ որ մի քանի ժամով կտրվենք ֆուտբոլից և մի քիչ ծիծաղենք))):
Հիմա ես կներկայացնեմ մի քանի անեկդոտներ, որոնց բովանդակությունը կապված է ֆուտբոլի հետ.

Հայ ֆուտբոլային մեկնաբանը Հայաստան - Գերմանիա խաղի մասին.
__Ահա գնդակով հայ ֆուտբոլիստներն են, փոխանցում առաջ!,վտանգավոր է!, հարված` գոոոոոոոոոոոոոլ 1-0:Հերթական գրոհն է ,հարված!, ափսոս գնդակը դիպչում է ուղղահայաց դարպասաձողին,ոչ դեռ գրոհը շարունակվում է հարված գոոոոոոոոոոոոլ 2-0:Ահա ևս մեկ գոլ մեր թիմի կողմից 3-0:Հերթական գրոհն է հարված! ոոոոոչ!! գնդակը դիպչում է դարպասաձողին:Բայց ոչինչ մենք հաղթում ենք 3-0 հաշվով:
Ահա այսպես է պետք մարզվե!լ, ի վերջո վաղը հանդիպելու ենք Գերմանիայի ընտրանու հետ )))):

Վրացի ֆուտբոլային մեկնաբանը Վրաստան- Բրազիլիա խաղի ժամանակ մեկնաբանում է.
__ԵՎ ահա սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ ցանկանում եմ տեղեկացնել այն մասին որ հաշիվը 0-15 է, օգուտ Բրազիլիային:Բայց հանկարծ չհուսահատվեք, մեր թիմը դեռ չի պարտվել,դեռ ամեն ինչ կորած չէ, Որովհետև դեռևս ընթանում է խաղի 20-րդ րոպեն, և առջևում մի ամբողջ 70 րոպե կա )))):

Եզդին գնում է մարզադաշտ՝ ֆուտբոլի..
նստած ուշադիր կողքերնա նայում, մեկը կողքից ասում է.
- այ ընկեր, եկել ես ֆուտբոլ նայելու, թե՞ ինչ.. խաղն արդեն ավարտվելու վրայա, դու հլա շուրջդ ես ուսումնասիրում..
- վալլա-վալլա, ես էդ ֆուտբոլը փոքրուց չեմ սիրում ախար.. ուղղակի մտածում եմ՝ այ մարդ էսքաաան շատ ոչխար ունենար՝ ինչ բախտավոր մարդ պիտի լիներ..
հարցնողը բորբոքվումա.
- չջոգինք արա՝ էս սաղիս ոչխարի տեղ ե՞ս դրել..
- այ, այ, որ քու պես էլ մի դուխով շուն լիներ է՝ մարդու քեֆին քեֆ չէր հասնի.. ))):

Այս պահին այսքանը մտքիս եկավ, եթե ուրիշը գիտեք գրեք մենք էլ ծիծաղենք: Մենակ մի բան խնդրեմ ելի ֆուտբոլային թեմայից դուրս անեկդոտ չգրեք:
Լավ է, ոնց որ երկար տեքստ եղավ հուսով եմ չեք ձանձրանա,ուրախ տրամադրություն...
Դիտումներ: 1954 | Ավելացրեց: Սերժ-Չավի | Վարկանիշ: 4.8/18
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1