Կիրակի, 05/05/24, 10:54
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


22:07
Դուք իրար կերեք, թող իրանք վայելեն
http://www.dlcache.indiatimes.com/imageserve/0ds1eLMcXj5lF/350x.jpg

Ես էլի էկա: Հիմա կասեք` արա դե զզվցրիր էլի դու էլ տնաշեն, երբ էկար, քննադատիր, թողիր ու գնացիր: Չէ. էտ տենց չի, ուղղակի ես ուզում եմ մի քիչ ճիշտը մտցնեմ մեր ժողովրդի ուղեղը: Սկզբից գրեցի ֆուտբոլիստների կյանքի, հետո աղջիկների ֆանատիզմության, իսկ հիմա գրում եմ մեր անմակարդակության մասին: Էկեք իսկականից էսօրվանից վերջ տանք մեր երկրպագուական «հակամարտությունը», մեկա դրանից ոչ մեկ ոչ շահումա, ոչ էլ տուժում ա. Չնայած եթե սենց շարունակվի, հաստատ մեկն ու մեկի քթից էտ տույժը կերևա կարմիր գույնով: Մի քիչ անմակարդակություն եմ տենում մեր մեջ, որ կոմենտներում տենում եմ (ոչ միայն մեր կայքի) մեկը մեկի վրա խոսում ա. Ռեալս կրեց, արա Բարսը վափշե թիմ չի, թող գնա քուչում պեռաշկի ծախի. Էն մեկն էլ, - արա ոնց Բարսը թիմ չի, արա էտի էն թիմն ա, որ Ռեալից հազար գլուխ բարձրա, իսկ ռեալիկը թող գնա եվրատեսիլ: STOP!!! ժողովուրդ, էս ինչ եք անում՞:
Հասկացանք ֆան եք ձեր ցավը տանեմ, բայց իրար վիրավորելը որնա՞: Հա հասկացանք, Քրիստիանոյին չենք սիրում, իրանք էլ Մեսսի չեն սիրում, հետո՞: Զուտ ֆուտբոլա էս անտերը, խի չեք նայում ու թեթև տանում էտ ամեն ինչը: Մարդ գիտեմ, գնացել 2 օր դարդա անում, ինչա որ Բարսան 5:0 կրեց Ռեալին: Լաաավ էլի, դե հերիքա էլի: Դուք զգում եք, որ էսի անկապ ժամանակի կորուստ ա, ու դրա տեղը կարաք ավելի լավ բանով զբաղվեք: Ասենք` լսեք երաժշտություն, գիրք կարդաք ... տո չնայած ինչ գիրք ... լավ. էսի էն տեղը չի, որ էտ դրան անդրադառնանք, բայց դե ... ինչ եմ ուզում ասեմ ժողովուրդ ջան. սիրեք իրար, հարգեք, հասկացեք, որ Ռեալն էլ ա գերակումբ, Բարսան էլ ա գերակումբ, ու իրանց հաղթանակի կամ պարտությունից հետո ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի: Քրիստիանոն էլ ա ընտիր խաղացող, նայեք` աչքերներդ բացեք, տեսեք ինչ լավ ա խաղում, նույնը կարաք Մեսսիի մասին ասեք: Էրկուսն էլ ընտիր են, ու չես կարա համեմատական դնես: Երկուսն էլ ունեն հիաննալի տեխնիկա, բայց տարբեր բաներ էլ ունեն: Քրիստիանոն լավ գլխով ա խփում, ինչը չի կարա անի տենց լավ Մեսսին: Մեսսին հիանալի անցումներ ա անում, ինչը չի կարա անի Քրիստիանոն: Հետո կարանք ասենք, որ Ռոնալդուն սեռական սխալ կողմնորոշություն ունի, Դանի Ալվեսը կռիսա, Բուսքեթսն ու Դի Մարիան սիմուլյանտ ... հիմա ես բան չեմ ասում, իմ համար առաջնայինը ֆուտբոլն է, իսկ մարդկայինի վրա ես թքած ունեմ: Ջհանդամին թե Քրիստիանոն տղա չի սիրում, ջհանդամին թե Դանի Ալվեսը դավաճանող ֆուտբոլիստ չի, կարևորը ես իմ ֆուտբոլը նայեմ ու վայել եմ: Հոբբին սարքեցիք ձեզ հաց ու ջուր այ ձեր ցավը տանեմ, զարթնեք, կյանքը գնաց, դուք մնացիք .... Լավ. արդեն շատ ծամեցինք էս թեման: Իմ կարծիքով բոլորդ հասկացաք ինձ ու հետևություններ անելն էլ դժվար բան չի: Ձեր սիրելի ArmBarca-ի ադմինիստրատոր Գևորգ Մարտիրոսյան:
Դիտումներ: 3202 | Ավելացրեց: Մեսսի2013 | Վարկանիշ: 4.6/29
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1