Չորեքշաբթի, 01/05/24, 07:08
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:34
ՖԱ Բարսելոնայի մասին «Վիքիպեդիայում»
http://fc08.deviantart.net/fs45/f/2009/160/3/1/FC_Barcelona_Background_by_Dr_7maDa.jpg


«Բարսելոնա» Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 1899 թվականին, Բարսելոնա քաղաքում, Ժոան Գամպերի կողմից:


         Պատմություն

Ժոան Գամպեր


Հետաքրքիր փաստեր

  • Բարսելոնան այն բացառիկ ակումբներից է Իսպանիայի Լա Լիգա-յի, որը մասնակցել է բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից 1928։ (Մյուս համանման ցուցանիշով ակումբներն են ՝ Ատլետիկ Բիլբաոն և Ռեալ Մադրիդը):
  • Բարսելոնան այն միակ ակումբն է Եվրոպայում, որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1955 թվականից ։
  • Բարսելոնան միակ ակումբն է ամբողջ աշխարհում, որը մեկ մրցաշրջանի ընթացքում տրիացել է հնարավոր բոլոր գավաթների (խոսքը 2008-09 մրցաշարի մասին է)։
  • Բարսելոնայի ամենախոշոր հաշվով հաղթանակը 10։1 Տարագոնայի հանդեպ հաղթանակն է 1949 թվականին, իսկ տարած ամենախոշոր պարտությունը 1։12 Ատլետիկ Բիլբաո-ից 1931 թվականին։
  • Բարսելոնայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Ալկանտարան է, որը 357 հանդիպման ընթացքում խփել է 357 գնդակ (Բարսելոնայի կազմում հանդես է եկել 1912-1927 թթ. ընթացքում)


Հակամարտություններ

  • Էլ Կլասսիկո Բարսելոնա - Ռեալ Մադրիդ
  • Կատալոնյան դրեբի Բարսելոնա - Էսպանյալ


Հակամարտությունների բնույթի մասին

Էլ Կլասսիկո

El-clasico-real-madrid-barca.jpg

Բարսելոնա Ռեալ Մադրիդ հակամարտության էությանը սկսել է ի հայտ գալ 20-րդ դաի կեսերին, այն ժամանակ , երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն , նա ջանք չէր խնայում որպեսզի ապահովի ամեն տարի Ռեալի գրակայությունը Բարսայի նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Հետագայում հակամարտության բնույթը փոքր ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից , երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանույթունը։ Սակայն հակամարտության էությունը դա մեծ մասամբ չփոխեց, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կարսված տիտղոսները, որոնց ըստ իրենց Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների» սեփականությունը։ Արդեն վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագումների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե մեկ , թե մյուս կողմից։ Այս ամենը ավելի էր թեժանում խաղադաշտում և դրանից դուրս ու նման իրադարձությունների ջրաղացի վրա ջուր էր լցնում հատկապես այնպիսի քայլերը, ինչպիսիք էին Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը Բարսայից Ռեալ ևայլն։
Այդ ամենից զատ արդեն 50 տարուց ավելի է ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի, ու հավանաբար գոյություն չի ունենա։

Արտահայտություններ այս հակամարտության շուրջ

  • Թիմերից յուրաքանչյուրի նպատակը ոչ թե առաջնություններից որևէ մեկում հենց հաղթանակն է, այլ այն, որ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է ավելի բարձր տեղ գրավել քան մյուսը։
  • Քանի դեռ գոյություն ունի այս հակամարտությունը, գոյություն ունի ինքնին հենց ֆուտբոլը։

Կատալոնյան դերբի

Barcelona-Vs-Espanyol.JPG

Կատալոնյան դերբիի յուրահատկությունը այն է, որ երկու քաղաքային՝ Բարսելոնյան ակումբներ՝ Բարսելոնան և Էսպանյոլը մրցում են միմյանց հետ ՝ չհեռանալով քաղաքի սահմաններից։ Սակայն այս հակամարտության էությունը միայն դա չէ ,որ պայմանավորում է։ Կատալոնյան ակումբ, որը կոչվի Իսպանիա, իսկ այսպես է բառացիորեն թարգմանվում Էսպանյոլը, չլսված հանդգնություն է։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիան երկար ժամանակ գոյություն է ունեցել, որպես անկած թագավորություն և որի քաղաքական հակառակորդը Պիրինեյան թերակղզում եղել է Կաստիլիան Մադրիդ կենտրոնով բացատրում է ամեն ինչ ։ Կարելի է ասել, որ նույն քաղաքում երկար տարիների ու անգամ դարերի ընդմիջումից հետո նրանք իրենց հակամարտությունը փորձում են լուծել խոտոծածկի վրա։ Էսպանյոլի հետ այս հակամարտության բնորոշոիչներից է նաև այն, որ վերջինս ստեղծվել է, որպես հակադրություն Բարսելոնային, բացի այդ այս ակումբի հիմնադիրները Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի իսպանացի ազգաբնակչությունն էր։


Բարսելոնա Ֆ.Ա.-ի Օրհներգը

Բարսելոնա Ֆ.Ա.-ի օրհներգը շատ հաճախ անվանում են նաև Cant del Barca։ Այն գրվել է 1974 թվականին հատուկ Բարսելոնայի 75 ամյակի առթիվ։ Օրներգի հեղինակներն են Խեյմե Պեկասը և Խոսեպ Մարիա Էսպինոսուն , երաժշտության հեղինակ Մանուել Վալս Գորինա։ Ակումբը օրհներգի պաշտոնակն տարբերակը, որը հնչում է հանդիպումներից առաջ կատարվում է Coral Sent Jordi օրկեստրի կատարմամբ։

նյութը` վիքիպեդիա


Գևորգ Մովսիսյան, barcelonians.ucoz.com
Դիտումներ: 1215 | Ավելացրեց: GEV | Վարկանիշ: 5.0/9
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1