Երեքշաբթի, 30/04/24, 06:32
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


00:51
Եվս մի երկրպագուի ճանապարհ
http://i.dailymail.co.uk/i/pix/2009/05/27/article-1187748-051CA325000005DC-404_634x384.jpg

Ինչպես գիտեք(կամ չգիտեք), երկու ամիս առաջ ֆորումում մի հետաքրքիր թեմա բացվեց, որը կոչվում է <<Երկրպագուի ճանապարհը>>: Այս ընթացքում շատերն են կիսվել, թե ինչպես են դարձել Ավելին քան ակումբի երկրպագու, երբ են վարակվել Բարսելոնիզմով և դարձել հայաստանաբնակ կուլեներից մեկը: Այժմ ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ` ևս մի երկրպագուի ճանապարհը:
Չգիտեմ, ձեզ մոտ հեշտությամբ ստացվեց հիշել, թե երբ և ինչպես ձեր մեջ Բարսայի երկրպագուի հայտնաբերեցիք, բայց ինձ համար դա մի փոքր դժվար եղավ: Իմ վերածումը ֆուտբոլասերից բարսելոնիստի աստիճանաբար է տեղի ունեցել: Սկզբից(մինչև տասը տարեկան ժամանակ) դիտում էի միայն Հայաստանի հավաքականի հանդիպումները, քանի որ տանը բոլորն էին դիտում: Հաջորդ փուլը և առաջին քայլը դեպի Բարսելոնան 2002 թվականի աշխարհի առաջնությունն էր, երբ իր տաղանդը բացահայտեց բրազիլացի ֆուտբոլային կախարդ Ռոնալդինյոն: Անգլիայի հավաքականի դարպասը նրա խփած գոլից հետո ես դարձա Ռոնիի անհատական երկրպագուներից մեկը: Ցավոք չէի հետևում նրա ելույթներին ՊՍԺ-ի կազմում, բայց Մունդիալի ընթացքում հնարավորություն ունեցա հիանալու նրանով:



Աշխարհի առաջնությունից հետո դեռևս այնքան էլ չէի հետաքրքրվում ակումբային ֆուտբոլով: Այդ ժամանակ ես հատկապես տարված էի բակային ֆուտբոլով: Չեմ ժխտում, որ գրեթե բոլոր տղաներն էլ մեծացել են բակում ֆուտբոլ խաղալով, բայց մեզ մոտ բակային ֆուտբոլը մի փոքր այլ հարթության վրա էր: Մի քանի բակերի միջև հաճախ ֆուտբոլի առաջնություններ էինք անցկացնում, որոնց ժամանակ յուրաքանչյուր թիմ իր համար ընտրում էր որևէ անվանի թիմի անունը: Մեր թիմն ընտրեց Բարսելոնան, որում ես զբաղեցնում էի դարպասապահի պատվավոր դիրքը: Բոլորս Բարսայի մարզաշապիկն էինք հագնում, իսկ իմ հագին էլ Վալդեսի շապիկն էր: Եզրափակիչում հաղթեցինք Ռոմային, իսկ մրցանակը եղավ Բարսելոնայի գույներով գնդակը: Ես էլ դարձա առաջնության լավագույն դարպասապահը` ետ մղելով տասը տասնմեկմետրանոց հարվածներից իննը: Բարսելոնայի մարզաշապիկով բակային ֆուտբոլը իմ երկրորդ կարևոր քայն էր դեպի Բարսելոնիզմը:
Դրանից հետո էլ դեռ առանձնապես չէի հետևում Բարսայի խաղերին: Եվ ահա մի օր հեռուստացույցով պատահաբար տեսա Ռոնալդինյոյին իր թիմի հետ: Դա 2003/04 մրցաշրջանի պատասխան Էլ Կլասիկոն էր, որը կայանում էր Մադրիդում: Իհարկե չէի կարող այդ խաղում երկրպագել Մադրիդին, երբ հակառակորդ թիմում խաղում էր ինքներդ գիտեք ով: Այդ խաղում Բարսան հաղթեց 2-1 հաշվով, իսկ հաղթական գնդակը Ռոնալդինյոյի փոխանցումից հետո խփեց Չավին: Այդ խաղը վերջնականապես վճռեց, թե որ թիմի հետ եմ կապելու իմ երկրպագուի ապագան: Սա իմ երրորդ քայլն էր դեպի Բարսելոնիզմը:
***
Հուսով եմ, որ հաջորդ քայլը կլինի այցելությունը հռչակավոր Կամպ Նոու մարզադաշտ:






Դիտումներ: 1032 | Ավելացրեց: Barcamaniac | Վարկանիշ: 5.0/12
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1