Ուրբաթ, 03/05/24, 15:41
ArmBarca
 
Կայքի մենյու

Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


17:55
Ինչպե՞ս գրոհել այս տարի


Այս մրցաշրջանից առաջ Բարսելոնայի հարձակման գիծը համալրեց այնպիսի մի ֆուտբոլիստ, ինչպիսին է Դավիդ Վիլյան: Այս ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում արդեն բազմիցս ապացուցել է, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է, հանդիսանում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը և արժանի է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին է Բարսելոնան:
Վիլյայի ձեռքբերումը դարձավ Բարսելոնայի արդեն նախկին նախագահ Ժոան Լապորտայի վերջին նվերը երկրպագուներին: Սակայն դեռ լիովին պարզ չէ, թե հարձակման որ դիրքում է խաղալու Վիլյան: կենտրոնական հարձակվողի դիրքում նա երկար տարիներ խաղացել է Վալենսիայում և եղել է թիմի առաջատարը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Բարսան Վալենսիա չէ, և այստեղ մրցակցությունը հարձակման կենտրոնում ավելի մեծ է: Այս դիրքում մոտ խաղալուն հավակնում են Իբրահիմովիչը, Բոյանը, Պեդրոն և Վիլյան:
Այն հարցին, թե որտեղ է խաղալու Վիլյան, մասամբ պատասխանեց աշխարհի առաջնությունը: Հարավային Աֆրիկայում Դավիդ Վիլյան դարձավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողներից մեկը: Սակայն եղան խաղեր, որոնց ժամանակ նա լուրջ խնդիրներ ունեցավ և չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Դրանք Շվեյցարիայի, Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների դեմ խաղերն էին, որոնց ժամանակ նա կենտրոնական հարձակվողի դիրքում էր խաղում: Նա իր բոլոր գոլերն աշխարհի առաջնությունում խփեց` խաղալով հարձակման ձախ եզրում, իսկ կենտրոնում այդ ժամանակ խաղում էր Տորրեսը:
Փաստորեն Վիլյան իրեն հիանալի դրսևորեց ձախ հարձակվողի դերում, ինչը նշանակում է, որ նա նույն դիրքում կարող է խաղալ նաև Բարսելոնայում: Այս դիրքում միայնակ էր մնացել Պեդրոն, քանի որ թիմից հեռացել է Թիերի Անրին: Դավիդ Վիլյայի ժամանումը Բարսա նշանակում է, որ մրցակիցներն այժմ պետք է զգուշանան նաև կապտանռնագույնների ձախ եզրից: Բացի այդ, Վիլյան արդեն հատարարել է լրագրողներին, որ կարող է խաղալ նաև ձախից: Նա նշել է նաև, որ ինքը և Իբրահիմովիչը համատեղելի են խաղադաշտում, ինչը նշանակում է, որ նա թիմում իրեն տեսնում է ձախ հարձակվողի դիրքում, իսկ Իբրային` կենտրոնում: Ալվեսի բարձրից փոխանցումներն այժմ կգտնեն Վիլյային, այլ ոչ թե բաժին կհասնեն մրցակցին: Այդ դեպքում Մեսսին կկարողանա նորից վերադառնալ հարձակման իր հարազատ աջ եզրը: Որտեղ նա հիանալի է կարողանում համագործակցել Դանիել Ալվեսի հետ: Այստեղ արգենտինացու նկատմամբ հսկողությունն ավելի թույլ կլինի, քանի որ նրան չեն հսկի նաև հենակետայինները, այլ միայն մրցակցի ձախ պաշտպանը: հարձակման այս եռյակը խոստանում է լավագույնը լինել առաջիկա տարիներին:



Անվանի հարձակվողներին պատրաստ են փոխարինել երիտասարդները, ովքեր արդեն ապացուցել են, որ կարող են իրենց լավագույնս դրսևորել խաղադաշտում: Վիլյային ձախ եզրում կարող է փոխարինել Պեդրոն, ով այդտեղ մի ամբողջ մրցաշրջան խաղաց և գոլերի հեղինակ դարձավ: Իբրայի կենտրոնում կարող է փոխարինել Բոյան Կռկիչը, ով բավական լավ փոխարինեց շվեդին նախորդ մրցաշրջանի վերջում: Կենտրոնում ինչպես ձուկը ջրում կխաղա նաև Վիլյան: Իսկ ահա Մեսսիին փոխարինելը մի փոքր դժվար է, քանի որ նա ունիկալ է, և այդպիսինն այլևս չկա: Ամեն դեպքում, նրա դիրքում հաջող կարող է խաղալ Ժեֆրենը, ով արդեն հասցրել է գոլի հեղինակ դառնալ Կամպ Նոուում նախորդ մրցաշրջանում: Աջից առանց խնդիրների կխաղա նաև Բոյանը:
Թե ինչքանով կիրականանան իմ ենթադրությունները և ցանկությունները, կտեսնենք առաջնության արդեն առաջին խաղերի ժամանակ:





Դիտումներ: 1074 | Ավելացրեց: Barcamaniac | Վարկանիշ: 5.0/11
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1